17.01.2014|
00:13
Հունվարի 8-ին բյուրեղապակե սկահակը ձեռքիս մեջ փշրվեց: Չընկավ: ՈՒղղակի ձեռքիս մեջ մաս-մաս եղավ: Անակնկալից փորձեցի սոսնձել ու վերադարձնել նախնական տեսքը: Ապարդյուն: Մի ժամից զանգահարեց Մարգարիտ Եսայանն ու ասաց` «Լևոնը գնաց»: Երբ բյուրեղապակե սկահակի բեկորները հավաքում էի, որ աղբարկղը նետեմ, ձեռքս կտրվեց ու երկար արյուն էր գալիս: Այնքան երկար, որ ձանձրացա յոդի ու բամբակի պարտադրանքից: Լևոն Խեչոյանի մահվան իններորդ օրը մնացել է նրա բառի ադամանդե խստության ու արյան անվերջ հոսքի զգացողությունը: